Հոկետմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երևանի պետական համալսարան, ուր ներկա է գտնվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ռեզիդենտ ներկայացուցիչ Բռեդլի Բուզետոն։
Ողջունելով Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում էի: Ուրախ եմ, նորից գալ մայր ԲՈՒՀ այս կարևոր առիթով՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման կապակցությամբ։
Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:
Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում։
Աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին արձագանքել նոր զարգացումներին և հակամարտությունների կանխարգելման ու հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս-Ղալին առաջ քաշեց «Խաղաղության օրակարգ»-ի գաղափարը, որն անկասկած ավելի քան արդիական էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում: Համաշխարհային պատմության տարեգրության մեջ նա կմնա որպես գործիչ, որը պատրաստ էր առճակատվել խնդիրներին, չէր խուսափում դժվարություներից՝ փորձելով լուծումներ փնտրել բազում մարտահրավերների համար։ Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր մանդատի սահմաններում, նա արեց իրենից կախված առավելագույնը՝ հանուն մարդկության անվտանգության, խաղաղության և բարօրության:
Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը»։
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58