Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է իր երթուղիներից՝ այդ երկրում տիրող անկայուն քաղաքական դրության պատճառով։
«CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ ընկերության կողմից կատարված հայտարարության մեջ նշվել է, որ դեպի թուրքական Քուշադասը քաղաք նախապես ծրագրված ուղևրությունների փոխարեն հաջորդ տարի նախապատվությունը կտրվի հունական Ռոդոս և Միկոնոս կղզիներին։
Միջազգային լրատվական գործակալությունների հետ զրույցում «Royal Caribbean»-ի ներկայացուցիչը նշել է, որ նման որոշում է կայացվել՝ ելնելով ուղևորների և անձնակազմի անվտանգության նկատառումներից։ «Մենք կշարունակենք հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին և հույս ունենք, որ դեռ կվերադառնանք այդ հանրաճանաչ ծովափ», - հավելել է նա։
Նշենք, որ ընկերությանը պատկանող «Jewel of the Seas» զբոսանավը 2018թ․ հունիս- հոկտեմբեր ամիսներին 8 ուղևորություն պիտի կատարեր դեպի Քուշադասը, սակայն դրա փոխարեն կմեկնի Ռոդոս կղզի։ Իսկ նույն ընկերության «Vision of the Seas» զբոսանավը մայիս – հոկտեմբեր ժամանակահատվածում Քուշադասը պետք է այցելեր 7 անգամ, սակայն այդ այցերը ևս կփոխարինվեն դեպի Ռոդոս կամ Միկոնաս կղզիներ ուղևորություններով։
Հավելենք նաև, որ 2015թ․ «Royal Caribbean International»-ի հսկա զբոսանավերը դեպի Թուրքիա 135 ուղևորություն էին իրականացրել, որից 80-ը՝ դեպի Քուշադասը։ Սակայն Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով 2016թ․ այդ ուղևորությունների թիվը կտրուկ նվազել էր՝ հասնելով ընդամենը 85-ի։
Քուշադասըի առևտրի պալատի նախագահ Սերդար Աքդողանի խոսքով՝ իրենք «Royal Caribbean International»-ից դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել, սակայն եթե նման բան իրոք տեղի ունենա, դա շատ մեծ հարված կլինի տարածաշրջանի համար, զբոսաշրջության ոլորտում նկատվող ճգնաժամն էլ ավելի կխորանա։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44