«Այն, որ կարտոֆիլի շուկայում սպասվում էր գնաճ, կանխատեսել էինք դեռ գարնանը: Պատահական չէ, որ այդ գնաճը կանխելու համար Գյուղնախարարությանը հորդորեցինք բերել կարտոֆիլի տնկանյութ: Իսկ Գյուղնախարարության մասնագետներն ու ղեկավարությունը նշեցին, որ դա նպատակահարմար չէ և բերեցին գարու տնկանյութ, որը տնտեսական որևէ նպատակի չի ծառայել: Ես զարմանում եմ, որ այս վերջին երկու օրերին են սկսել խոսել երաշտի մասին, չէ՞ որ մենք հուլիսին էինք դրա մասին հայտարարել, ինչն էլ մնաց անարձագանք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ Հայաստանում մասնագետներն իրենց տեղում չեն:
Ըստ Բերբերյանի՝ գնաճ և գնաճի ավելացում սպասվում է ոչ միայն կարտոֆիլի շուկայում, այլ նաև անասնակերի, որը հանգեցրեց նաև մսի շուկայում կտրուկ թանկացումների. «Եթե անցած տարի խոտի մեկ հակը գնում էին 400 դրամով, այս տարի այն գնում են 2000 դրամով: Եվ սա բերել է նրան, որ մսի կտրուկ թանկացում ունենք արդեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մսի շուկայում գնաճը պատասխանատու այրերը պայմանավորում են միջազգային շուկայում տիրող գնաճով, Բերբերյանն արձագանքեց. «Առնվազն տգետ է պետք լինել նման պատճառաբանություն բերելու համար: Կան ներքին շուկայի գներ, որը մենք են ձևավորում: Մենք ունենք 650 հազար խոշոր եղջերավոր անասուն, և 10-12 հազար գլուխ եղջերավոր անասունի ներմուծումը չի կարող ազդել մսի գնի վրա: Հիմա մսի գինը թանկացել է 25 տոկոսով: Հետևաբար, թանկացումը կապված է ներքին շուկայում տիրող իրավիճակի հետ: Մսի արտադրության 80-90 տոկոսը մենք ապահովում ենք, ինչպե՞ս կարող են միջազգային գներն այդքան մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա: Բնականաբար, մսի թանկացումը բերել է նաև թանկացումների՝ կաթնամթերքի շուկայում»:
Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Գյուղանախարարությաւն գործունեությունն ու արված աշխատանքը: Հարցին ի պատասան՝ նա խորհուրդ տվեց ճտերն աշնանը հաշվել՝ շեշտելով. «Ամեն անգամ հո չե՞նք սովորեցնելու՝ ինչպես պետք է աշխատել. չեն հասկանում, էլ ի՞նչ կարող ենք անել: Մենք շուտով կամփոփենք տարին և կտեսնենք՝ որքանո՞վ է արդյունավետ եղել Գյուղնախարարության գործունեությունը և արդո՞ք կա նրանց նշած տնտեսական զարգացումը»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55