ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և 3 հիմնական նպատակ է հետապնդում՝ համապատասխանեցում բարեփոխված Սահմանադրությանը, դաշտի վերանայում՝ կարգավորելով ոլորտի բազմաթիվ օրենքները և երրորդը՝ նոր քաղաքականությունների ներդրման հիման վրա օրենքի առաջադրում:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե ըստ նոր նախագծի՝ պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, սակայն որոշ հարցեր թողնվում են ՊՆ-ի վրա: «Որո՞նք են այդ հարցերը»,-հարցրեց նա:
Նախարար Սարգսյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ղեկավարելու բոլոր լիազորությունները վերապահված են վարչապետին, ով Գերագույն հրամանատարն է, իսկ այն հարցերը, որոնք չեն կարգավորում վարչապետի կողմից, ավտոմատ հասցեագրվում են ՊՆ-ին:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխություններից՝ հիշեցնելով, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու՝ մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարությանը:
Նախարար Սարգսյանը նշեց, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին արտացոլում է լայն մոտեցում: «Առ այն, որ քաղաքացին մինչև երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է, և իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ և դրա հնարավոր կարգավորումը պատերազմի ժամանակ»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ է Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը:
«Իսկ դա ենթադրում է Զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում։ Նախատեսվում է տեղական և տարածքային մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի փոխգործակցություն»,-ասաց նա:
tert.am
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47