Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձեռնարկված զանգվածային կադրային զտումներն ու ձերբակալությունները շարունակվում են, իսկ երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է արդեն հինգերորդ անգամ:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլ Համիդ Գյուլի հայտարարությանը, ներկայում հեղաշրջման գործով թուրքական դատարանի առաջ է կանգնել 105.019 մարդ, 49.697-ը մնում է կալանավորված:
Կալանավորվածներից 7.444-ը նախկին զինվորականներ են, 8.628-ն աշխատել են ոստիկանական համակարգում, 25-ը նախկին նահանգապետեր են, 75-ը՝ փոխնահանգապետ, իսկ 117-ը՝ շրջանների ղեկավարներ: Արդարադատության համակարգի 2.302 նախկին պաշտոնյա նույնպես կալանավորվածների թվում է:
Հեղաշրջման փորձից հետո կադրային զտումների ենթարկված 142.648 քաղաքացիներից շարունակում են գործազուրկ մնալ 109.142-ը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44