Այն ամենում, ինչ անում ենք Հայաստանում, փորձում ենք հակակոռուպցիոն վարքագիծ դրսևորել. այսպիսով, մենք մեր բոլոր ծրագրերը դիտարկում ենք այս ոսպնյակի միջոցով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը՝ հավելելով, որ ունեն նաև որոշակի ծրագրեր, որոնք ունեն հակակոռուպցիոն հատուկ ուղղվածություն:
«Օրինակ, կարող եք լսած լինել, որ մենք աջակցում ենք կառավարության աշխատակազմի ղեկավարի գրասենյակին և հակակոռուպցիոն խորհրդին: Մենք նաև աջակցել ենք տեղական խորհրդատուներին, ովքեր որոշակի աշխատանք են կատարել կառավարության կողմից առաջնահերթ հռչակված չորս ոլորտներում: Եվ դա շարունակվող ծրագիր է: …Մենք աջակցություն ենք ցուցաբերել, միացել ենք ՄԱԿ-ի կողմից կառավարվող բազմադոնորային մի ծրագրի, և մի քանի դոնորներ աջակցեցին ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնությունը հաստատող սարքավորումների ձեռքբերմանը:
Այսպիսով, կան որոշ փոքր ծրագրեր, ու կան ավելի երկարաժամկետ ծրագրեր: Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և անկախ մեդիա խմբերի, որոնք կատարում են դիտորդական դեր, և կարծում ենք, որ դա շատ կարևոր է»:
Դիտարկմանը, թե հիմնական մտահոգությունն այն էր, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կառուպցիան իրականում հենց կառավարությունից է գալիս, կարող ե՞ք կառավարությանը վստահել կոռուպցիայի դեմ պայքարը, երբ կոռուպցիայի մեծ մասը տեղի է ունենում հենց կառավարությունում, Դեբորա Գրիզերն արձագանքելն է. «Կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք կառավարության հետ: Բայց, ինչպես արդեն ասացի, մեզ օգնում է զսպումների և հաշվեկշիռների մեխանիզմը, որպեսզի կարողանանք համոզվել, որ մեր տրամադրած գումարները օգտագործվում են նպատակային»:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44