Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցելու «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:
Համաձայն հուշագրի՝ Երևանի քաղաքապետարանն, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամություն է հայտնել «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ուժերով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների և առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։
Համագործակցության հուշագիրն ստորագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր հերթին սոցիալական ներդրումների իր ծրագրով կաջակցի «Երևան` խելացի քաղաք» նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք, նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծմամբ կնպաստեն Երևանի հետագա զարգացմանը։
«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ հանձին նախագահ Արմեն Բալդրյանի, պատրաստակամություն է հայտնել Միության անդամների միջոցով մասնակցելու «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, ինչպես նաև աջակցելու քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նորարարական լուծումների կիրառմանը։
Մեծապես կարևորելով Երևան քաղաքի ենթակառուցվածքների հետագա արդիականացումը և քաղաքի միջազգային վարկանիշի բարձրացումը՝ կողմերը կհամագործակցեն տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական լուծումների մշակման և կիրառման ոլորտում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47