Օրերս Արցախում ստեղծվել է «Արցախ» բասկետբոլային թիմը, որը մասնակցելու է Հայաստանի բասկետբոլի բարձրագույն առաջնությանը։
Այդ թիմի և հայկական բասկետբոլի խնդիրների և ապագայի մասին Slaq.am-ը զրուցեց Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, ով նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է․
- Պարոն նախարար, իսկապես Արցախի բասկետբոլի նորաստեղծ թիմը մասնակցելո՞ւ է Հայաստանի բասկետբոլի բաձրագույն առաջնությանը։
- Նախ իսկապես շատ ուրախ եմ, որ Արցախը բասկետբոլի ակումբ ունեցավ, և Արցախի երիտասարդները հնարավորություն կունենան այս բավականին հեղինակավոր մարզաձևում իրենց ուժերը փորձելու, իսկ ինչ վերաբերվում է «Արցախ» ակումբի մասնակցությունը Հայաստանի բարձրագույն առաջնությանը, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ այո։
- Իսկ FIBA-ն առարկություններ չունի՞, որ դեռևս չճանաչված պետության թիմը մասնակցում է Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնությանը։
- Անկեղծ կլինեմ․ խնդիրներ եղել են, բայց բանակցությունների արդյունքում մեզ հաջողվել է հասնել նրան, որ Արցախի բասկետբոլի համանուն թիմը մասնակցի Հայաստանի առաջնությանը, այդ խնդիրը լուծված է։
- Փաստորեն, այսուհետ Հայաստանն ունենալու է բասկետբոլի առաջնություն և միանգամից առաջնությանը մասնակցում են 7 ակումբներ․ սա կարելի է ասել լուրջ ձեռքբերում է հայկական բասկետբոլի համար, թե՞ այս մարզաձևը ավելի մեծ պոտենցյալ ունի մեզանում։
- Իսկապես սա մեծ ձեռքբերում է, քանզի ակումբային հաջողությունները հիմք կհանդիսանան, որ մենք ունենանք կայուն, զարգացող ազգային հավաքական։
Մենք պետք է հասկանանք, որ մեր հավաքականի հաջողությունները ժամանակավոր կլինեն, եթե չզարգացնենք ակումբային բասկետբոլը, և ես շատ ուրախ եմ, որ ֆինանսական կարողություններ ունեցող գործիչները սկսել են հավատալ այս մարզաձևի հաջողությանն ու ներդրումներ կատարել բասկետբոլի զարգացման համար։
Մեր հավաքականը վերջին տարիներին լրջագույն հաջողույթուններ արձանագրեց, որն էլ, կարծում եմ՝ հիմք հանդիսացավ ակումբային բասկետբոլի զարգացման համար։
Ի դեպ, նաև ուզում եմ նշել, որ ամբողջ աշխարհում բասկետբոլը մեծ դիտողականություն վայելող և ռեյտինգային սպորտաձև է, և լուրջ ակումբներ ունենալու դեպքում Հայաստանն այլևս անմասն չի լինի սպորտային այդ յուրահատուկ և ռեյտինգային հարթակում։
- Պարոն նախարար, այսինքն տեսականորեն կարելի է պատկերացնել, որ եթե Արցախի բասկետբոլային ակումբը Հայաստանի առաջնությունում հաջողություններ գրանցի՝ կսկսի մասնակցել նաև միջազգային մրցաշարերի՞։
- Այո, և դա լավ միջոց կլինի ևս մեկ հարթակում հնչեցնել Արցախի անունն ու ներկայացնել արցախցիների ազնիվ մրցելու ուժն ու ունակությունները։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02