«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դիմել դատախազություն, որպեսզի վերջինս պարզի, թե Գրիբոյեդովի անվան համար 41 դպրոցից «Վարդանանք» կրթահամալիրին տարածք հանձնելու գործընթացում արդյոք կա՞ կոռուպցիա:
Կրթահամալիրն, ինչպես հայտնի է, կապվում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի եւ նրա ամուսնու՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի անվան հետ:
«Ավելի քան մեկ ամիս առաջ, խոսելով օպտիմալացվող դպրոցների մասին, մտահոգություն էի հայտնել, որ օրինակ թիվ 41 դպրոցը սեփականության կամ երկարատեւ վարձակալության տրվելու էր Իշխան Զախարյանի եւ նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի (Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության նախկին պետ) անվան հետ կապվող «Վարդանանք» կրթահամալիրին: Ցավոք, այդ դպրոցի մի մասնաշենքը դեռ 2012 թվականին 20 տարով տրվել էր այդ կրթահամալիրին... Այս հարցով դիմելու եմ դատախազություն՝ քննարկելու, թե արդյո՞ք այստեղ կա կոռուպցիա, թե՞ ոչ, որովհետեւ այդ ժամանակ Սողոմոնյանը ղեկավարել է վերոնշյալ վարչությունը»,- նշում է Արայիկ Հարությունյանը:
Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոցը մեկն է վերջերս օպտիմալացված հանրակրթական հաստատություններից: ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ կրթօջախը վերակազմակերպվել է՝ միացվելով Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցին:
Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի գրավոր հարցմանը քաղաքապետարանից պատասխանել են, որ համար 41 դպրոցի շենքում նախատեսվում է հիմնել մանկապարտեզ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23