101 տարի առաջ այս օրը Պոլսում կախաղան բարձրացվեցին Հնչակյան 20 ղեկավարները: Կախաղան բարձրացվեցին Օսմանյան կայսրության զինվորական դատարանի կողմից, որովհետև հասկացել էին, թե Թալեաթը, Էնվերը և Ջեմալը ինչ ահավոր հանցագործություն են պատրաստում հայ ժողովրդի դեմ: Փարամազն ու իր ընկերները մահվան էին գնում վճռական, գիտակցված: Եվ կախաղանից առաջ գոչում էին` դուք մեզ` քսանիս կկախեք, բայց ոչ երբեք մեր գաղափարը: Եվ անմահացան նրանք մեր ժողովրդի մյուս մարտիրոսացված հերոսների պես, որպեսզի 101 տարի անց բովանդակ աշխարհում հիշվի հայ հեղափոխականների պատգամները: 20 Հերոսներից Փարամազի անունով այսօր Ուրուգվայում հրապարակ է անվանվելու, նրանց արձանները կան ԱՄՆ-ում, Հալեպում, Բեյրութում, վերջին 5 տարիներին թուրք մտավորականները ցույց են անում Պոլսում` իրենց ձեռքին ունենալով 20-նների նկարները: Փարամազի և իր ընկերների մասին գրքեր և հոդվածներ են գրում թուրք, քուրդ և ալաուի առաջադեմ մտածողները` ինչպիսիք են Քադիր Աքընը կամ Ռագըպ Զարաքօղլուն: Փարամազի անունն է վերցնում և Իսլամական պետության դեմ պայքարում զոհվում Քոբանիի քրդերի առաջնորդը:
Աշխարհը հիշում է 20-ններին, բացի Հայաստան պետությունից: Թերևս, եթե 20-նները չլինեին Հնչակյան, Երևանի կենտրոնում պողոտա կամ հրապարակ կլիներ իրենց անունով: Վատ է, երբ ազգի հերոսներին դիտարկում են քաղաքական կոնյուկտուրայից ելնելով...
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44