«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստին հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառավարության հետ ապակառուցողական գիծ է որդեգրել, որը լավ տեղ չի տանում:
«Դրանք հակաժողովրդական մոտեցումներ են: Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք։ Խորհրդարանական երկիր տանելու ճանապարհին պատգամավորի լիազորությունները ո՞նց եք սահմանափակում»,-ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց «Ելքի» նախագծին՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեծ օրակարգ ներառելուն, որը մերժվել էր նաև Պետական-իրավական և Մարդու իրավունքների հանձնաժողովում: Նախագծով նախատեսվում էր պատգամավորին քրեակատարողական հիմնարկներ անարգել մուտքի իրավունք վերապահել։
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ի պատասխան նշեց. «Ժողովրդավարությունը, որքանով ինձ են ներկայացրել, մեծամասնության իշխանություն է, եթե ժողովրդավարությունը փոքրամասնության իշխանություն է, ու նրանց ամեն ասածը պիտի անցնի, այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Եթե ամեն պիտի ընդունվի, ապա էլ ինչո՞ւ ենք քննարկում»:
Հրայր Թովմասյանը «Ելքի» գործընկերներին հորդորեց համեմատություն անցկացնել, թե պառլամենտական կառավարման ձև ունեցող քանի երկրում քանի նախագիծ է ընդդիմության կողմից առաջադրվել ու անցել։ Նա նաև ասաց, որ պետք չէ տարանջատել ու ջրբաժան մտցնել պառլամենտական մեծամասնության ու կառավարության միջև, քանի որ դրանք նույն թիմն են։
ԱԺ ՀՀԿ պատգամավորը հորդորեց նաև ուսումնասիրել, թե աշխարհի քանի երկրում պատգամավորներն ունեն ՔԿՀ անարգել մուտքի իրավունք:
Էդմոն Մարուքյանը կրկին նշեց, որ «Ելքի» ներկայացրած բոլոր նախագծերը մերժվում են. «Մենք ասում ենք, որ եթե ուզում եք, որ երկիրը տեղից շարժվի, ուրեմն ընդդիմության նախագծերն էլ պիտի քննարկվեն, ընդունվեն: Ընդ որում, սրանք այնպիսի նախագծեր են, որոնք իշխանությանը չեն սպառնում: Զարմանալի է, որ ամեն դեպքում ասում եք՝ չէ, չի լինի: Սահմանադրությունով այդ իրավունքն ունեք, բա քաղաքակա՞ն մասը»։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02