ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարևորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ և հավելել. «Դրանք ևս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար և անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում»:
Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:
Շարմազանովն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին և ընդգծել. «ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47