Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն երկրի նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն ժամանակավորապես կկատարի պետության ղեկավարի պարտականությունները և կստորագրի պաշտպանության նախարարի նշանակման մասին հրամանագիրը: Այդ մասին հայտնում է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Կանդուն մտադիր է հոկտեմբերի 24-ին ստորագրել Էուջեն Ստուրզային պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը, եթե նախագահի աշխատակազմից խորհրդարանը ստանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի և եվրոպամետ կառավարության միջև հերթական վեճը ծագել է պաշտպանության նախարարի նշանակման պատճառով: Դոդոնը երկու անգամ մերժել է վարչապետ Պավել Ֆիլիպի առաջադրած Էուջեն Ստուրզայի թեկնածությունը:
Հոկտեմբերի 20-ին երկրի սահմանադրական դատարանը քննել է կառավարության դիմումն առ այն, թե արդյոք արդարացված է պետության ղեկավարի ժամանակավոր փոխարինումը մեկ այլ պաշտոնատար անձով այն դեպքում, եթե նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականությունները:
Դատարանը հայտարարել է, որ Դոդոնը «ժամանակավորապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները», և թույլ է տվել նրա լիազորությունները փոխանցել խորհրդարանի նախագահին կամ վարչապետին:
Անդիան Կանդուն հայտարարել է, որ դատարանի որոշումը չի անդրադառնա նախագահի մյուս լիազորություններին, նրա մանդատին կամ գործողություններին, և դա միայն իրավիճակը, երբ երկրում գրեթե մեկ տարի չկա պաշտպանության նախարար, հանգուցալուծելու միջոց է:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44