Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Նախօրեին արդարադատության և էներգետիկայի նախարարը խոսել են նոր Ատոմակայան ունենալու խնդրի մասին և կարծիք հայտնել, որ պետք է համադրեն այն այլընտրանքային էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն։ Անկեղծ ասած, այս մոտեցումն ինձ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Իմ հիշողությունը հուշում է, որ նման մոտեցումներով մենք հրաժարվեցինք գազաբաշխիչ ցանցերից, երկաթգծից, օդանավակայանից և այսպես շարունակ: Իմ կարծիքով` ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի: Մեծամորի ատոմակայանն իր 440 մեգավատով երաշխավորված հոսանք է ապահովում մեր երկրին և, բնականաբար, ոչ արևի էներգետիկան, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություն չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն տալու պարագայում մեծ տարածքներ է պահանջում: Ջերմային էներգետիկան նման հնարավորություն տալիս է, բայց բավական թանկ է, որի լավագույն օրինակը Իրանն է, որը լուրջ գազային պաշարներ ունենալով հանդերձ ատոմային հիդրոկայան է կառուցում, ավելին՝ փորձում է կոշտ վառելիքն ինքն իր համար ապահովել»,-ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ պետք է ամբիցիա ցուցաբերել, փորձել ոչ միայն ատոմակայան ունենալ, այլ մեր «Ուրան 325»-ը ունենալ, որովհետև դրա համար Հայաստանն ունի անհրաժեշտ նախապայմանները՝ տեխնիկական, նյութական և քաղաքական հնարավորությունները: Նա նշեց, որ ՀՀ-ում կա 34 ուրանի հանքավայր` հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի մարզում:
«ՀՀԿ կուսակցության ԵԱՏՄ ջատագով իմ ջահել ու ահել ընկերներին, եղբայրներին խորհուրդ կտայի պինդ զբաղվել այս խնդրով, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համառ ուշադրությամբ կլսենք, կասենք` ապրի արևներդ, հակառակ դեպքում, եթե կորցնենք մեր ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր»,- հավելեց Արամ Սարգսյանը:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47