«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:
«Հողը չէր վարվում, նոր-նոր անձրեւ է եկել, հողը սկսել է փափկել, կարողանում ենք վարել, որ մեր գործն անենք»,- ասացին բնակիչները:
Այստեղ գյուղտարին անբարենպաստ են գնահատում: Երաշտի պատճառով ցորենի բերք չեն կարողացել ստանալ:
«Մարդ կա՝ կոմբայն չի մտցրել դաշտ: Երաշտը սաղ «վարի» տվեց: Բերք չկար, մարդիկ էլ ծախս չարեցին՝ սոլյարկա չառան ու չքաղեցին ցորենը»,- հայտնեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:
Նախորդ տարի էլ լավ բերք չեն ստացել: 2016 թվականին կարկուտը 120 հեկտար ցորեն է հողին հավասարեցրել: Մեծ Մասրիկում յուրաքանչյուր տարի մոտ 1000 հեկտար ցորեն են ցանում, այսօրվա տվյալները հուսադրող չեն:
«Շատ քիչ են ցանում, նախորդ տարիների համեմատ ահավոր քիչ են ցանելու, դա փաստ է»,- տեղեկացրեց Ասատրյանը:
Վարդաձորում էլ են ցորեն քիչ ցանել: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ շուրջ 20 հեկտար տարածություն է աշնանացանը զբաղեցնում»:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03