«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ռուսաստանին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, դուր չի գալիս, և դրա ապացույցն է ռուսաստանյան քարոզչության տեղացի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը, բայց պետք է ենթադրել, որ բարձրագույն ղեկավարության մակարդակով այդ հարցը լուծված է։
Սակայն այս ամենը ժամանակավորապես մի կողմ թողնելով՝ փորձենք հասկանալ՝ իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտամցամբ․ այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ։ Զուտ աչքաչափով կարող եմ ասել, որ մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում։ Հասարակության որոշակի մասը գտնվում է ռուսաստանյան արդեն հիշատակածս քարոզչության ազդեցության տալ և ֆանտաստիկ բաներ է տեսնում։ Հասարակության մի հատված էլ հասկանում է, որ համաձայնագիրը կարևոր է, բայց համադարման չէ, և առանց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կամքի կմնա թղթի վրա։
Բանն այն է, որ Բրյուսելի հետ համագործակցության մեխանիզմները շատ յուրահատուկ են. այս դեպքում քեզ ոչ միայն ոչ մի բան չեն պարտադրի, այլև կարող են ոչինչ էլ չառաջարկել։ Այնպես որ՝ նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո ամեն ինչ կախված է լինելու մեր՝ Հայաստանի նախաձեռնությունից: Հետաքրքիր է այս պրոցեսի նկատմամբ իշխող կուսակցության վերաբերմունքը։ Բարձր մակարդակով կարծես թե ասվում է, որ Եվրոպան մեր քաղաքակրթական ընտրությունն է։ Սակայն այս կուսակցության մի շարք հայտնի անդամներ և կողմնակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցներ, այս տեսակետը կարծես թե չեն կիսում։ Դա հավանաբար պետք է համարել հայկական ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23