Հայաստանում է գտնվում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա հանդիպել է Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին: Հանդիպմանը պաշտոնյաները հայտնել են երկկողմ առևտրաշրջանառության աճի մասին: Սերժ Սարգսյանը խոսել է մոտ 23 % աճի մասին, իսկ Դմիտրի Մեդվեդևը նշել է 30 % թիվը:
Հայաստանի ԱՎԾ տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 991 միլիոն 766 հազար դոլար: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 973 միլիոն դոլար:
2016 թվականի հունվար-օգոստոսին առևտրաշրջանառությունը կազմել է 803 միլիոն 271 հազար դոլար, այսինքն՝ աճը կազմել է 23.5 %: Ռուսական վիճծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում երկկողմ առևտրի ծավալները կազմել են 758 միլիոն դոլար, հետևաբար՝ աճը 28.4 %:
Ստացվում է, որ երկու վիճծառայությունների հրապարակած տվյալների միջև 5 % տարբերություն կա:
Վիճակագրական անհամապատասխանություն կա նաև Հայաստանի և Բելառուսի միջև: Հայաստանի ԱՎԾ-ն հայտնում է, որ երկու երկրների առտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 26 միլիոն 579 հազար դոլար, աճը՝ 35.1 %: Մինչդեռ Բելառուսի վիճակագրական ծառայությունը հայտնում է 23 միլիոն 197 հազար դոլար թիվը, իսկ աճը՝ 22.7 %:
Ղազախստանի հետ այս տարվա հունվար-օգոստոսին, Հայաստանի ԱՎԾ համաձայն՝ 3.46 միլիոն դոլարի առեւտուր է տեղի ունեցել, իսկ ղազախական վիճծառայությունը հրապարակում է 2.96 միլիոն դոլար թիվը: Ընդ որում, եթե Հայաստանի ԱՎԾ-ն դեպի Ղազախստան արտահանման համար 18 % անկում է նշում, Ղազախստանի ՎԾ-ն նշում է 23 % անկում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55