«Առավոտ»-ը վերլուծականում գրել է. «Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում նախագահ Սարգսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որը կարևորվեց նրանով, որ նա հստակ ամրագրեց առաջիկա տարիներին ՀՀ Զինված ուժերի զարգացման հիմնական ուղենիշերը: Նախագահը շեշտեց, որ այսօր Հայաստանի գլխավոր հրամայականներից մեկը բանակի արդիականացումն է, ինչն առավել քան ընկալելի է, եթե հաշվի առնենք վերջին տարիներին տարածաշրջանում լարվածության զգալի աճը:
Զինված ուժերի արդիականցման վերաբերյալ նախագահ Սարգսյանի տեսլականը բավական համարձակ և միևնույն ժամանակ հավակնոտ է, եթե հաշվի առնենք սահմանվող նոր նշաձողերը
….Հատկանշական է, որ ռազմատեխնիկական արդիականացման գործընթացում բավական կարևոր դերակատարում է նախատեսվում նաև հայրենական ռազմարդյունաբերության և այդ ոլորտում ներգրավված մեր մասնագետների համար: Ընդ որում, խնդիր է դրվում ժամանակակից և մրցունակ արտադրանքով և լուծումներով ապահովել ոչ միայն մեր բանակը, այլ նաև դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկիր:
…Պետք է նշել, որ բանակի համակողմանի արդիականացման անհրաժեշտությունն արդեն վաղուց հասունացել է, և այդ գիտակցումը, ինչպես տեսնում ենք, կիսում է նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Որպես բավական երկար ռազմական ուղի անցած և այդ համակարգի բոլոր թերի և ուժեղ կողմերին տիրապետող գործիչ՝ նախագահն ունի Զինված ուժերի զարգացման հստակ խնդիր՝ Զինված ուժերի ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովել և արդեն յոթ տարի անց ունենալ որակապես նոր, բարձր մակարդակի մարտունակ և արդիական բանակ, որն, ըստ էության, հանդիսանում է Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55