Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների:
Ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ կրկնակի ուրախությամբ է ընդունում նրանց, քանի որ նախքան Արցախյան պատերազմը՝ ինքը ևս ուսանելէ ՀՊՏՀ-ում: Պետնախարարն այնուհետև ներկայացրել է վերջին տասը տարիների ընթացքում Արցախի գրանցած տնտեսական հաջողությունները, ինչպես նաևխոսել է տնտեսության մեջ առկա հիմնական օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների մասին:
Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև գլոբալ տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և հորդորել ուսանողներին, որպես ապագա տնտեսագետներ ուորոշում կայացնողներ, ուշադիր լինել այդ գործընթացների հանդեպ և շարժվել արդի միտումներին համընթաց:
«Աշխարհն այսօր անընդհատ առերեսվում է էլեկտրոնային հեղափոխական գործընթացների, որտեղ, այլ նորարարությունների կողքին, ձևավորվում է նոր՝կրիպտոարժույթ, և բազմաթիվ երկրներ արդեն թույլ են տվել դրա օգտագործումը տարբեր ապրանքների գնման ու ծառայությունների մատուցման համար: Հետևե՛ք,օրինակ, բիթքոյնի առաջընթացին, որը սկսել է շատ դեպքերում մրցակցել ազգային արժույթների հետ: Մենք պետք է հետ չմնանք այս և այլ արդի զարգացումներից,այլապես ավելորդ կդառնա տնտեսության շարունակական զարգացման մասին խոսելը: Այդ ճանապարհին կարևոր նշանակություն ունի ճկուն և առաջադեմկրթական համակարգի առկայությունը, ինչը կօգնի ուսանողներին ու պետությանը մաս կազմել ապագայի նորարարություններին և առաջ մղել սեփականտնտեսությունը»,- ասել է պետնախարարը:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների տարաբնույթ հարցերին: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրիկարգավորման գործընթացի մասին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է, որ փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ՝ Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների միջև, որոնց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մշտապես խախտում է:
«Երբ լինեն իրական բանակցություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, համոզված եմ, որ Արցախը, որպես լիարժեք կողմ, մաս է կազմելու դրանց:ՀՀ նախագահն էլ է բազմիցս ընդգծել, որ հակամարտության կարգավորման ճանապարհին որևէ որոշում պետք է կայացվի Արցախի ժողովրդի մասնակցությամբ»,-նշել է Ա. Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականՏիգրան Աբրահամյանը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47