Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Վիեննայում մի բան են պայմանավորվում, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են դրանք խոչընդոտելուն, նույնը՝ Սանկտ Պետերբուրգում:
«Այսինքն՝ որևէ նորություն չկա այդ տեսակետից, ցավալի է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի բոլոր հարցերում»,-ասաց նա և նշեց, որ իր անկանոն քայլերով և գործողություններով Բաքուն նաև փակում է փակուղուց դուրս գալու ճանապարհը:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանին վրդովեցրել այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն երբ որ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե՛ ԼՂՀ-ն, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական միության օրոք»,-ասաց նա և նկատեց, որ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում: Նա հարց բարձրացրեց, որ եթե Ադրբեջանի համար սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է անկախացել:
«Բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը։ Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա բնական է՝ տեղիք տալ չի կարելի»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ բանակցությունների հեռանկարի հետ կապված համանախագահները շատ հստակ խոսել են իրենց բազմաթիվ հայտարարություններում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը կողմերի միջև վստահությունն է: Նա ասաց, որ այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները, իսկ հետաքննության մեխանիզմներն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:
«Այն, ինչ լինում է սեղանի շուրջ՝ փակ բանակցություններում, հայկական կողմը երբեք չի խախտել և չի էլ խախտի։ Խախտողը մենք գիտենք ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե համանախագահներին բարձրաձայնվե՞լ է, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն անզեն աչքով երևում է, առավել ևս՝ համանախագահների համար»։
Փոխնախարարը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, որ պետք է լռել: Նա ասաց, որ բանակցությունների մանրամասներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է:
tert.am
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47