«Երբ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, պետական մագիստրոսական թեզի ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը 5 ստացան թեզի պաշտպանության ժամանակ, և այդ քչերից մեկը ես էի: Եվ հանձնաժողովի նախագահը Վիգեն Սարգսյանն էր, և նա տվեց ամենաշատ հարցերն ինձ: Երևի նա հիմա չի հիշում: Ես պաշտպանում էի «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական մեխանիզմներ» թեմայով մագիստրոսական թեզը: Եթե հարցեր կային իմ անցած ճանապարհի վերաբերյալ, ապա Վիգեն Սարգսյանը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հակադարձելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրանքներին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Մարուքյանը նույն տարիներին բարձրագույն կրթություն է ստացել և ծառայել, երբ այդ տարիներին հեռահար կրթություն չկար: «Իր բառապաշարն օգտագործելով՝ ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների արդյունքում է այդ արտոնությունը ստացել»,- ասել էր Վ.Սարգսյանը:
Է.Մարուքյանը հայտարարեց, որ ովքեր իշխանության մեջ օգտվել են տարկետման իրավունքից, նրանք պետք է դիսկոմֆորտի մեջ լինեն. «Բանակում չծառայած իշխանությունը եկել է, ասում է` բոլորը պետք է ծառայեն: 2000 թ.-ից Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն է: Վիգեն Սարգսյանը ներկայացնում է ՀՀԿ-ն: 17 տարի իշխանություն են: Եթե մեկը ձևական է գիտությամբ զբաղվել, դա իրենց պատասխանատվությունն է, իրենց բեռն է: Եթե ինչ-որ մեկը փողով է գնացել գիտության թեկնածու դարձել, իրանց բեռն է: Այսինքն` կոռուպցիայի դեմ չեն պայքարել իրանք, կրթական համակարգն իրանք են հանրապետականիզացրել, որի արդյունքում ապականվել է: Այսինքն` իրանք որևէ արդարացում չունեն: Ինչ-որ ասում են` պրոբլեմ է, եկեք սենց լուծենք, այդ պրոբլեմն իրենց առաջացրած պրոբլեմն է: Իրանց իշխանությունն է արել: Հիմա փոխանակ այդ խնդիրները լուծեն, ասում են` բոլորին տանենք բանակ»:
Է.Մարուքյանի խոսքով` բանակի համալրման խնդիրն էլ է իշխանության խնդիրը, քանի որ 17 տարվա ընթացքում իրենց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը բնակչության մի մեծ մաս կորցրել է, մարդիկ արտագաղթել են. «Մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից: Կոռուպցիան, գիտության բացակայությունն իրենց խնդիրներն են, ԳԱԱ նախագահ են դրել մի մարդու, որ ասում է` երկիրը քոսոտ է: Ո՞ր հարցն է, որ իրենց գործունեության հետևանքը չի: Այսինքն` այն իրավիճակի մեջ, որ հայտնվել է այսօր պետությունը, դա ՀՀԿ գործունեության հետևանքն է: Եվ դա ուզում են վերացնել քիչ մարդկանց հաշվին»:
Է.Մարուքյանի կարծիքով` վտանգը հետևյալն է` այն մարդիկ, որոնք կրթության ճանապարհով գնում են բանակից ազատվելու, հիմա գնալու են առողջապահության միջոցով ազատվեն բանակից. «Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ այն իշխանությունը, որ նմանատիպ խնդիրներ չի առաջացրել և ունի բավարար քաղաքական կամք, որ խնդիրը մի ոլորտից մյուսը չանցնի: Այս իշխանությունը դա չունի և դրա համար այս իշխանությունը նման ռեֆորմ չի կարող անել»:
168.am
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03