Որոշ մարդիկ չպետք է Նապոլեոն Բոնապարտի կեցվածք ընդունած գան ԱԺ: 1990-1994 թվականներին, երբ իրենք ուսանող էին, իրենց ուսանող ընկերներից շատ-շատերը ռազմաճակատում էին: Այդ ժամանակ երկրի խնդիրն օրհասական էր: Հայաստանը կարող էր լինել, կարող էր չլինել: Իսկ իրենք նստած համալսարանում սովորում էին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին:
«Համալսարանական ջոկատներում ռազմաճակատում կռվող տղաները հետո վերադարձան, ուսումը շարունակեցին: Այդ առումով չծառայած մարդիկ պետք է դիսկոմֆորտ ունենան: Բնական չէ, որ չունեն, լավ չէ, որ չունեն: Ես չեմ ասում, որ երկիրը պիտի բաժանենք պատերազմի մասնակցածների և չմասնակցածների, ուղղակի մասնակիցներին՝ օրինակ մեր խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին պետք է առավելություն տանք: Այն ժամանակ նա երկրորդ կուրսում էր և ոտքը կորցրեց»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ բանակում չի ծառայել «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը նշեց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը նման օրենք բերեր, ես կասեի՝ չես ծառայել, ինչու ես նման օրենք բերում: Պետք է բերվեն օրենքներ, որոնք հանրությունը հասկանում է, ընկալում և աջակցում է: Եթե կան խախտումներ և չարաշահումներ, այդ չարաշահումների դեմ պետք է պայքարել: Իրականում ամբողջ խնդրի էությունը 12-ամյա կրթության օրենքի մեջ է: Երբ ընդդիմությունը հակադարձում է, իսկ իշխանությունը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի նման պաշտոն և կրթություն ստացած մարդու, չի կարողանում դիրքերի վրա մնալ, նշանակում է՝ ընդդիմությունը շատ լավ է աշխատել»,- նշեց պատգամավորը:
Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ նոր օրինագիծն իր ամբողջության մեջ զինակոչի խնդիր է լուծում։
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47