ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման ուղղությամբ տարված աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո ընդունված սահմանադրական օրենքներին և դրանց մշակման աշխատանքներում կարևորել Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը:
Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, որոնք ուղղված են անկախ, թափանցիկ ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձել է էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին առցանց պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարը նշել է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը և շարունակում է առաջընթաց գրանցել հատկապես դատաիրավական ոլորտում: Ալեքսանդր Գեսսելը նախարարից հետաքրքրվել է նաև քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ընդգծել է 3 ուղղություններով կատարվող աշխատանքները՝ առողջապահական ծառայությունների բարելավում, քրեակատարողական նոր հիմնարկների կառուցման և Պրոբացիոն ծառայության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում:
Հանդիպման ավարտին կողմերն առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47