Հանրապետական կուսակցություն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների 60 համայնքում ունի իր թեկնածուներին: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ այս պահին դրությամբ ԲՀԿ-ն ունի 6 թեկնածու, ՀՅԴ-ն 3 թեկնածու, ինչպես նաև կան 39 անկուսակցական թեկնածու:
«Ինչպես տեսնում եք քաղաքական մրցակցությունն այդքան էլ մեծ ներկապնակ չունի, քանի որ մասնակցում են հիմնականում 2 կուսակցություն, որոնք ունեն կոալիցիոն հարաբերություններ, և մեկ ընդդիմադիր կուսակցություն: ՀՀԿ-ն դրական է գնահատում այն ընթացքում իր թեկնածուների քարոզարշավը, որևէ լուրջ, անօրինական գործողություններ չեն եղել»,- ասաց նա:
Շարմազանովը կարծում է, որ նոյեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի ու կավելացնի իր ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում: ՀՀԿ խոսնակը շեշտեց, թե ԳՄ նիստում քննարկման են դրվել բոլոր այն հարցերը, որոնք այս օրերին եղել են հանրության ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, ՀՅԴ ու ԲՀԿ:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45