«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 23–ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի եռահարկ բնակելի շենքերից մեկն ամբողջությամբ այրվել էր: Շենքում 10 բնակարանի քաղաքացիներն ամբողջությամբ նաեւ գույքից էին զրկվել: Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմից «Փաստ»–ին տեղեկացրեցին, որ հրդեհի հաջորդ օրն արտահերթ նիստ է հրավիրվել: «Նիստի արդյունքում որոշվեց յուրաքանչյուր շնչին քաղաքապետարանի բյուջեից 60 հազար դրամ տրամադրել: Բացի այդ, բոլորին կեցավայրեր են առաջարկվել, որոնցից բնակիչների մի մասը հրաժարվել է: Նրանք իրենց հարազատների մոտ են բնակվում: Այժմ անշարժ գույքի մի քանի գործակալությունների հետ ենք համագործակցում: Նրանք վարձով բնակարաններ են գտնում, որի գումարը համապատասխան չափով վճարելու է կառավարությունը»,–հայտնեցին քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետարանից հայտնեցին, որ բացի գումարից, բնակիչներին նաեւ տաք հագուստ է տրամադրվել. «Որոշ կազմակերպություններ եւս աջակցում են: «Կարմիր խաչ»–ում ամեն օր սնունդ է տրամադրվում: Կազմակերպությունը նաեւ տաք հագուստ է տրամադրել: Այնպես որ՝ ոչ ոք դրսում չի մնում: Ովքեր ի վիճակի են, հաշվեհամար կա, որի միջոցով կարող են գումարներ փոխանցել: Աջակցությունը շարունակական է լինելու: Հարցերն ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Սպասենք, տեսնենք, թե կառավարությունն ինչ է որոշում»: Հարցին, թե շենքը վերանորոգելու առումով որեւէ որոշում կա՞, քաղաքապետարանի աշխատակազմից տեղեկացրեցին, որ այն համայնքի սեփականությունը չէ. «Մենք իրավունք չունենք ո՛չ վերանորոգել, ո՛չ էլ կառուցել այն, քանի որ այն մասնավոր անձի է պատկանում: Դա իր գործն է: Նախկինում այն գործարանի շենք է եղել: Մեր խնդիրը բնակչությանը կենսական պայմաններով ապահովելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03