Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ների կոնսորցիումին, որի մեջ մտնում են հանրային հեռարձակողներ NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:
Հրապարակման համաձայն՝ 3000 և 25000 եվրոյի չափով երկու վճարումն իրականացվել է Գերմանիայում SOCAR-ի ներկայացուցչության միջոցով, Ֆրանկֆուրտում կուսակցության շրջանային մասնաճյուղի հաշվին, 2012 թվականի փետրվարի վերջին: Դա դարձել է Բունդեսթագի գործերով վարչության հետ չորս տարի տևած իրավական վեճի պատճառ, քանի որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է կուսակցություններին նվիրատվություններ ստանալ ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից:
Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ իրավիճակի մասին Բունդեսթագի վարչությանը, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը, որն էլ արդեն 2013 թվականի աշնանը վճռել է, որ օրենքի համաձայն՝ այդ նվիրատվությունն անթույլատրելի է՝ չնայած նրան, որ այն ստացվել է գերմանական հաշվեհամարից: ՔԴՄ-ն նվիրատվության ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան:
Չնայած օրենքի խախտմանը՝ կուսակցությունը ստիպված չի լինի տուգանք վճարել. Լայպցիգի վարչական դատարանն այս տարվա ապրիլին վճռել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմել պատիժը, այլև թույլ տալ ամբողջովին խուսափել դրանից:
Բունդեսթագի վարչությունը չի ուսումնասիրել, թե ինչու է ադրբեջանական պետական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակ հազարավոր եվրոներ նվիրաբերել: SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ փոխգործակցությունը կարևոր է նրա համար՝ «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: Այդ մասին է վկայում, օրինակ, գազամուղի նախագիծը, որն անցնում է յոթ երկրներով և որը պետք է ավարտին հասցվի 2019 թվականին: Այդ նախագիծն ընդունվել է 2013 թվականին՝ էներգետիկայի հարցերով ԵՄ այդ ժամանակվա հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ-ի անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ, գրում է լրատվամիջոցը:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01