Եթե կան մարդիկ, որոնք դեռ չեն պատժվել 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի համար, դա կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Չբացահայտվա՞ծ` ես սենց չգիտեմ, չբացահայտված», - լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԵԿՄ նախագահը` շարունակելով.
«Գիտեմ, որ մարդիկ տույժեր կրում են, պատասխանատվություն կրում են: Իսկ, եթե կան մարդիկ, որ հլը որ չեն պատժվել, ոչինչ, էդ էլ կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի: Մեր ժողովրդի նկատմամբ, ով ոտնձգություն է անում, անկախ նրանից կլինեն երկրներ, պետություններ, թե անհատներ, անպայման պատժվելու են»:
Հոկտեմբերի 27-ն, ըստ Մանվել Գրիգորյանի, հայ ժողովրդի համար սգո օր է:
«Այդ օրը Սպարապետը, Դեմիրճյանը… բոլորն էլ անհատական դեմքեր են այս երկրի կառավարման մեխանիզմից ու հայրենասեր մարդիկ են եղել: Դա ոտնձգություն էր հայ ժողովրդի նկատմամբ», - ասաց ԵԿՄ նախագահը:
Լրագրողների դիտարկմանը, թե քննարկումներ կան, որ Վազգեն Սարգսյանը շատերին էր խանգարում, Մանվել Գրիգորյանը արձագանքեց.
«Վազգեն Սարգսյանը կարող էր մենակ թուրքերին խանգարել: Եթե տենց մեկը կա, որ ասում ա, ուրեմն թուրք ա: Քաղաքական դաշտում քաղաքական պայքար է: Միշտ էլ մեկը մեկին խանգարում է, բայց ոչ մահացու կամ ոչ թշնամանքով: Սպանելը, սպանությունը դա ուրիշ բան ա, իսկ խանգարելն` ուրիշ բան», - ասաց ԵԿՄ նախագահը:
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրա կատարված զինված հարձակման հետևանքով սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Գործողության կատարման մեջ մեղադրվել է Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը, որի անդամների մեծ մասը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
aysor.am
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02