Հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովն ու կառավարությունը, որը ձևավորվել էր այն ընտրությունների արդյունքում, որի արդունքներն ընդհանրապես որևէ մեկի կողմից չէին վիճարկվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն, նրա խոսքով, որևէ մեկը կասկած չի ունեցել, որ դա ժողովրդի քվերի արդյունքում ձևավորված ԱԺ ու կառավարություն էր: Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են:
«Ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային անվտանգության նախարարն էր և նրա անմիջական պարտականությունների մեջ էր մտնում երկրի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի անվտանգությունն ապահովելը: Եվ Սերժ Սարգսյանի՝ այդ պարտականությունների կատարման շրջանում ՀՀ մեծ թվով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել: Սա շատ մեծ բանի մասին է խոսում: Էլ չեմ ասում, որ Հոկտեմբերի 27-ի նախընթաց շրջանում, ինչպես հետագայում պարզվեց, քրեական գործի նյութերում կան տվյալներ, որ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցող անձինք Նաիրի Հունանյանի կողմից նման ոճրագործություն պատրաստելու վերաբերյալ ինֆորմացիա են ունեցել: Եվ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գործի նախաքննությանը, հետաքննությանը և դատաքննությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կազմակերպիչների մասով գործից մինչև հիմա կա անջատված մաս: Այսինքն՝ այն, որ կան կազմակերպիչներ, դա ըստ էության պաշտոնական վարկած է: Հարցն այն է, որ այդ վարկածը պատշաճ ձևով չի քննվում:
«Եվ թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա», ասաց Փաշինյանը:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45