ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է ժամանակին որոշվել, որ նրա ծառայությունը պետք չէ բանակին:
«Ես օրենքով սահմանված կարգով ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին: Օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ, դրա համար կան պատճառներ, դրանք կարող եք իմանալ ՊՆ-ից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել, տարկետման իրավունքից չեմ օգտվել, ես ունեցել եմ այլ պատճառ: Բերեք տարբերակենք դասալիքներին և չգնացողներին», ասաց նա:
Հարցին, թե իշխանության շարքերում իր կարծիքով դասալիքներ կա՞ն, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պետք է այդպես նայենք, ընդդիմության շարքերում էլ մարդիկ կան, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել: Հիմա մի հատ պիտի կողմնորոշվեն, եթե դասալիք են, բոլորն են դասալիք, եթե դասալիք չեն, իսկ իմ կարծիքով, ովքեր օրենքով սահմանված կարգով են ազատվել բանակից, դասալիքներ չեն, պետք է հարգենք այդ ամենը: Պետք չէ ստվերը գցել միայն իշխանության վրա: Ով օրենքը շրջանցել է, նա դասալիք է, ով չի շրջանցել, նա դասալիք չէ: Եթե մեկի ոտքը կամ ձեռքը կարճ ա կամ սրտի արատ ունի, էդ մարդը մեղավոր չի, չէ՞»:
Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ առաջնագծում բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, ինչո՞ւ պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Շարմազանովը պատասխանեց. «Այ մարդ, ինչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Առաջնագիծն ինչ կապ ունի՝ պաշտոնյայի որդի է, թե ոչ: Եթե էդ պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս ա կամ ավարտել ա, սպա ա, ինքն առաջնագիծ գնում ա ի՞նչ անի, կարող ա ինքը լավ տանկ ա քշում»:
ԱԺ փոխնախագահը նաև ասաց, որ իր թիմում բարձր պաշտոն զբաղեցնողներից չկա մեկը, ով չի ծառայել բանակում: Հարցին, թե կարո՞ղ է թվել այն պաշտոնյաների անունները, որոնց որդիներն այսօր ծառայում են բանակում, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45