Բժշկական տուրիզմը միշտ էլ եղել է պահանջված բոլոր ժամանակներում, իսկ Հայաստանում ստոմատոլոգիական տուրիզմը վերջին տասնամյակում մեծ զարգացում է ապրել, ինչը պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում առանձին ուղղություններ են զարգացած և ավելի մասնագիտացած: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը՝ այս մասին ասաց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Սեդրակ Ղուշչյանը։
«Ստոմատոլոգիական տուրիզմը վերջին տասնամյակում մեծ բում է ապրել, և այդ ուղղությունը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում զարգացում է ապրել, դարձել բավականին գրավիչ ուղղություն»,-ասաց նա:
Սեդրակ Ղուշչյանը հայտնեց, որ ամերիկացները ատամնաբուժության համար մեկնում են Մեքսիկա, Կոստա Ռիկա, եվրոպացիները` Բելգիա, Բուլղարիա, ճապոնացիները՝ Թաիլանդ: Նա օրինակ բերեց, որ ատամնալիցքը ԱՄՆ-ում արժե 150 դոլար, Մեքսիկայում` 15-50 դոլար, Հայաստանում՝ 15-40 դոլար։ Պրոթեզավորումը ԱՄՆ-ում արժե 1800 դոլար, Մեքսիկայում՝ 240-300, Հայաստանում՝ 100-200 դոլար:
«Լինելով ամենամեծ սփյուռք ունեցող երկրներից մեկը՝ Հայաստանում բավականին հետաքրքիր շարժում է սկսվել հատկապես սփյուռքահայերի համար, ովքեր Հայաստան գալիս են ատամնաբուժության համար, քանի որ ավելի գրավիչ և ավելի մատչելի է»,-ասաց նա:
Խոսելով զարգացման նախադրյալներից՝ Սեդրակ Ղուշչյանը նշեց, որ դրա հիմնական գործոնը մասնագետների` պահանջարկից ավելին լինելն է:
«Ատամնաբույժներն ավելի շատ են, քան պահանջվում է մեր նման փոքր երկրի համար, իսկ ավելի շատ առաջարկը առաջացնում է մրցակցություն, ինչը տանում է երկու ուղղությամբ: Առաջինը` գների հնարավոր չափով իջեցումն է, և երկրորդը՝ մասնագետների որակական զարգացումն է»,-ասաց նա և կարևորեց նաև նյութատեխնիկական բազան, տեխնոլոգիական ժամանակակից լուծումները:
Ըստ նրա`մեր մասնագետները միջազգային շուկայում բավականին մրցունակ են և այստեղ անգամ բուժման են գալիս արտերկրում ոչ բավարար բուժում ստացածները և ստանում կրկնակի բուժում:
«Մեզ մոտ գալիս են, որովհետև մատչելի է, և նաև մասնագետները բարձր հմտություններ ունեն»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ ճիշտ ընտրության խնդիր կա, և շատ կարևոր է լավ և փորձառու մասնագետի ընտրությունը, հակառակ դեպքում ոչ փորձառու մասնագետները կարող են այս ոլորտում բացասական ազդեցություն թողնել:
«Պետք է պահենք այն ձեռք բերված մակարդակը, անունը, որն այսօր կա ոլորտում, որակական առումով չփչացնենք: Երկրորդ կարևոր քայլն այն է, որ դրսում հայերը այլ երկրների քաղաքացիներին ևս ներկայացնեն Հայաստանի հնարավորությունների մասին, քարոզչություն իրականացնեն»,-ասաց նա և նշեց, որ այս առումով Հայաստանը մեծ պոտենցիալ ունի:
tert.am
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47