7 երիտասարդ գործազուրկ կդառնան մեկ լուսանկարի պատճառով: Բոլորին է հայտնի թե համաշխարհային «գիգանտ» ընկերությունները ինչ կատաղի մրցակցության մեջ են: Այդ կատաղի մրցակցության վառ ներակայացուցիչներից են Կոկա-Կոլան և Պեպսին: Համացանցում հակագովազդային շատ տեսանյութերի ենք ականատես եղել այս երկու ընկերությունների «փիառշիկների» կազմակերպած, նկարահանած, որը ինչ-որ ազդեցություն այնուամենայնիվ ունենում է սպառողի հոգեբանական տրամադրվածության վրա: Ինչևէ, ասելունս այլ է.
մի քանի օր շարունակ ֆեյսբուքահայությանը, որոշ հատված իրենց համար զվաչճանքի թեմա են գտել, որը եթե խորը մտածենք այդքան էլ զվարճալի չի: Խոսքը Կոկա-Կոլայի վերնաշապիկներով Պեպսի խմող տղաների խմբի (լուսանկարի) մասին է: Գոնե մի պահ մտածել ե՞ք, որ այդ տղաներին գործազուրկ դարձնելու պոտենցյալ մասնակիցներից եք: Պատկերացնում ե՞ք ինչ կլինի, եթե Հայաստանում Կոկա-Կոլայի պաշտոնական ներկայացուցիչ ընկերության տնօրենը տեսնի այդ նկարը, սեփական իմիջը, հեղինակությունը փրկելու և վերջապես ապրանքատեսակը շուկայում արհեստականորեն չվորակազրկելու համար 7 երիտասարդ տղաների ուղղակի կհեռացնի աշխատանքից: Իսկ այսօր բոլորն են տեղյակ, թե հայաստանում ինչ դժվար է աշխատանք գտնելը:
Կամ ո՞վ է իրավունք տվել մեկին, ում ձեռքին տեսախցիկ կա կամ թեկուզ լրագրողի ձևական բեյջ կա վզին, իրավունք վերապահի իրեն մարդկանց «ներքին կուխնյա» ներխուժել և անձնական լուսանկարներ անել, հետո էլ տարածել համացանցով մեկ: Սա օրենքի խախտում չէ՞, մարդկանց անձնականի մեջ առանց նրանց թույլատվության խառնվելը բարոյակա՞ն է կամ օրենքի ո՞ր տառով է ամրագրված դա:
Մի բանը անելուց առաջ մտածել է պետք, գոնե խղճներիդ առաջ մաքուր եղեք, արժեր մի երկու հա-հա, հի-հի մեկնաբանության համար տղաների «ճակատագրի հետ խաղալ»:
Հ.Գ. Հիմա որ դատի տան էտ լրագրողին, կասեն վայ, խոսքի ազատություն եք սահմանափակում, դեմոկրատիայի սկզբունքներ եք ոտնահարում, բա էտ տղաներին հացից կտրելը ո՞նց կվորակեք:
Հ.Գ.Գ. Նկարը չեմ հրապարակում հատուկ` զերծ մնալու համար «գործ տալու» գործընթացից, ով նեղանում ա, թող նեղանա ասածներից, պատասխանատու եմ իմ կողմից գրված ամեն մի տառի համար:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55