Հայաստանի անիմացիոն ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց, ռեժիսոր, մուլտիպլիկատոր «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը, ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նոր սերնդի համար:
«Վստահ կարող եմ ասել, որ մուլտիպլիկացիան հայկական կինոյի ամենավառ էջերից մեկն է, այսօր ոլորտը միանշանակ զարգացում է ապրում: Մենք ունենք հրաշալի մասնագետներ, բազմաթիվ երիտասարդներ ձգտում են աշխատել այս ոլորտում, ինչը ոգևորում է: Ունենք հրաշալի նախագծեր, պարզապես դրանք կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցները չեն բավականացնում»,- ասաց Դավիթ Սահակյանցը:
Պետության կողմից ֆինանսավորում կա, տարվա կտրվածքով հատկացվում է 50 մլն դրամ: Դավիթ Սահակյանցը նշեց, որ այդ բյուջեն կազմվել է 14 տարի առաջ, իսկ այդ տարիների և ներկայիս պայմանները տարբեր են:
Ամեն դեպքում, անիմացիոն ստուդիան ակտիվ աշխատանքային փուլում է: Այլ աղբյուրներից ֆինանսական միջոցներ գտնելով` փորձում են կյանքի կոչել տարբեր ծրագրեր: Մեծ նախագծերից, Դավիթ Սահակյանցն առանձնացրեց «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, որը պատմում է Վարազդատ արքայի մասին:
«Մեզ համար ընտրել ենք լիամետրաժ մուլտֆիլմեր ստեղծելու տարբերակը, որոնք կցուցադրվեն կինոթատրոններում: Ինչո՞ւ ենք դա ընտրել, որովհետև կարճամետրաժ մուլտիֆիլմերը կորում են, հիմնականում միայն փառատոններին են ներկայացվում: «Անահիտ» մուլտֆիլմի հաջողությունը ցույց տվեց, որ նման մուլտֆիլմի պահանջարկը կա, ազգային մուլտֆիլմ տեսնելու ցանկություն կա: Այդ հաջողության վրա հիմնվելով էլ ստեղծվեց «Օլիմպիկոս» մուլտֆիլմի նախագիծը, որի վրա արդեն 3 տարի է աշխատում ենք, ևս 2 տարի էլ կպահանջվի: Հիմքում միայն պատմական այն փաստն է, որ Վարազդատ արքան մասնակցել է օլիմպիադային», -ասաց Դավիթ Սահակյանցը:
Նա տեղեկացրեց, որ ավարտման փուլում են Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» ստեղծագործության հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42