Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Խորհրդակցություններն անցկացվել են «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։
Իր բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարևորել է արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների ձևաչափը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռնում իրականացնել մտքերի փոխանակում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նա անդրադարձել է ԵՄ և եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ հավելելով, որ այն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին համահունչ։ Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՏՄ-ի և ԵՄ միջև հնարավոր երկխոսությանը, ինչը կխթանի երկու կառույցների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:
Խորհրդակցությունների երկրորդ մասում բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա կարևորել է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությունը:
Մասնակիցներն անդրադարձ են կատարել սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդման, ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության միջոցով բաժանարար գծերի և փակ սահմանների հաղթահարման, մարդու սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության, ԵԱՀԿ հաստատությունների գործունեության հարցերին:
Խորհրդակցությունների շրջանակում ԱՊՀ պետությունների պատվիրակությունները հանդիպել են նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունների անցկացման ավանդույթը՝ որպես քաղաքական փոխգործակցության արդյունավետ գործիքակազմ։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44