Տավուշում հերթական հարձակումն է տեղի ունեցել «Պանտեռա Սիքյուրիթի» պահնորդական ընկերության հենակետի վրա: Այս անգամ հարձակվել են «Պարզ Լիճ» հենակետի վրա: Ընկերությունը տեղեկացրել է, որ հաձակվողները եղել են երկու մեքենայով, խմբով անսթափ մարդիկ շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին՝ պահանջելով լքել իրենց «իրենց տարածքը»։
Նմանօրինակ հարձակում «Պանտեռա Սիքյուրիթիի» աշխատակիցների վրա Տավուշի մարզում տեղի էր ունեցել նաև հոկտեմբերի 13-ին, երբ մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում տեղակայված պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Այս զարգացումները տեղի են ունենում այն համատեքստում, որ խստացվել է Տավուշի անտառներից փայտ դուրս բերելու գործընթացը: Հիշեցնենք, խստացումների դեմ տավուշցիները վերջին ամիսներին բողոքի ակցիաների շարք արեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց թույլ տան անտառից անարգել փայտ դուրս բերել: Դեռևս այն ժամանակ տեղեկություն եղավ, որ գյուղացիներին բողոքի է հրահրում փայտի բիզնեսի «մաֆիան»:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ևս հայտարարել էր, որ անտառաագողերի դեմ ակտիվ պայքար են մղելու և որ այդ ակցիաները հրահրում են մի խումբ մարդիկ՝ օգտագործելով բնակիչների առանձին դեպքերում սոցիալ-տնտեսական վատ պայմանները:
Տավուշցիների բողոքի ակցիաներից հետո բնապահպանության նախարարությունը Դիլիջան ազգային պարկի հսկողությունը հանձնել էր «Պանտերա սիքյուրիթի» ընկերությանը, որը պարտավորվելէ իր 50 աշխատակիցների ու տեսախցիկների միջոցով պայքարել անտառագողերի դեմ:
Ընկերության վրա հարձակումները ցույց են տալիս, որ անատառագողերի «մաֆիան» չի ուզում հանձնվել: Դժվար թե մարզի հասարակ գյուղացիները նման հարձակումներ նախաձեռնեն, հատկապես որ նրանց համար անտառից վառելափայտ տանելու արգելքի հարց դրված չէ: Այդ մասին վերջերս ասել էր նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Որևէ գյուղացի երբևէ որևէ խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցով: Այն անձինք, ովքեր փորձում են օգտագործել այս առիթը և կազմակերպված ձևով մարդկանց հանել փողոց ու մղել հակաօրինական գործողությունների, հենց այդ մարդկանց դեմ պետք է պայքարենք», ասել էր նախարարը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03