Հայաստանը հասել է Սևանա լճի ջրի 13 մետր թափանցելիության մակարդակի, ինչը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, շատ լավ ցուցանիշ է: Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ էլ ներկայացվել են Սևանի լճի ջրի որակի և մակարդակի բարձրացման ցուցանիշները:
«Արձանագրվել է, որ ջրի որակի առումով առաջին անգամ հասել ենք 1930 թվականի (մեծ ջրբացթողումների սկիզբ) թափանցելիության ցուցանիշին: Ներկայում թափանցելիությունը 13 մետր է` այն ժամանակվա միջինում 14 մետր թափանցելիության համեմատ: Նշանակում է, որ ունենք բարձրորակ ջուր, և բնական ճանապարհով Սևանա լճի բարձրացումն ապահովել է նորմալ ընթացք»,- լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` ներկայում թափանցելիության վերոնշյալ ցուցանիշը երեք անգամ ավելի է 2001 թվականի համեմատ, երբ ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, և կրկնակի 2007-ի համեմատ: «Դա նշանակում է, որ քաղաքականությունը, որ որդեգրվել է Սևանի ջրի մակարդակի բարձրացման ու որակական ուղղություններով, լավ արդյունքներ է տալիս»,-նշեց նախարարը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47