Հոկտեմբերի 31-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Դասական երաժշտության սիրահարները Հայաստանում ջերմությամբ են ընդունում Ալեքսանդր Ռոմանովսկու ելույթները։ Նրա մեկնաբանմամբ մեր երաժշտասերներն ունկնդրել են Խաչատրյանի, Պրոկոֆևի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Այս անգամ դաշնակահարը մեր հանդիսատեսի առջև կներկայանա մենահամերգով։ Ռոմանովսկին խոստովանում է, որ Հայաստանն իր համար առանձնահատուկ վայր է, որտեղ ցանկանում է ավելի ու ավելի հաճախ այցելել։ «Այստեղ շատ բան եմ գտել, ինչն ինձ համար կարևոր է երաժշտության մեջ։ Զգում եմ, որ Հայաստանն ինձ ձգում է»,- մի առիթով ասել է երաժիշտը։ Ալեքսանդր Ռոմանովսկին սովորել է Իմոլա դաշնամուրային ակադեմիայում, ինչպես նաև՝ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում։ Բոլորովին վերջերս որպես մենակատար Ռոմանովսկին հանդես է եկել Մարիինյան թատրոնում Վալերի Գերգիևի ղակավարությամբ նույն թատրոնի նվագախմբի հետ, Ջեյմս Քոլնոնի ղեկավարությամբ՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ալան Գիլբերթի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Լոնդոնի Բարբիքան կենտրոնում հանդես է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և այլն։ 17 տարեկանում Ռոմանովսկին արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին։ 2007-ից Decca ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 3 ձայնասկավառակ՝ Շումանի, Բրամսի և Ռախմանինովի ստեղծագործություններով։ 2013-ից Ռոմանովսկին Մոսկվայի Վլադիմիր Կրայնևի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/10/29/1080968/
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02