Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել համշենցի մտավորականներ Ջեմիլ և Նուրջան Աքսուների կալանավորման դեմ:
Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը փորձել է միջամտել, ինչին ի պատասխան համշենցի ակտիվիստները դիմադրություն են ցույց տվել, ձերբակալվել է 12 մարդ, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Էվրենսել» պարբերականից:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Աքսուի տան վրա ոստիկանական գրոհ է կազմակերպվել, վաղ առավոտյան խուզարկվել էր Աքսուի և նրա կնոջ՝ նույնպես համշենցի ակտիվիստ հանդիսացող Նուրջան Վայիչ Աքսուի բնակարանը։ Նուրջան Վայիչ Աքսուն ձերբակալվել էր, իսկ նրա համակարգիչն ու անձնական մի շարք գրքեր առգրավվել էին: Երկու օր անց ձերբակալվել ու կալանավորվել է նաև Ջեմիլ Աքսուն: Համշենահայ գործիչների երեխան՝ փոքրիկ Արևը, ծնողների ձերբակալության ու կալանավորման հետևանքով միայնակ էր մնացել:
Թուրքական պարբերականը տեղեկացնում է, որ Աքսուների 6-ամյա երեխայի խնամակալությունը ստանձնել են մորաքույրն ու քեռին՝ Հուլյա և Ջոշքուն Վայիչները:
«Մոր ձերբակալությունից հետո Արևը հայրիկի հետ գնացել էր Արդվինի բանտ՝ տեսակցության: Այդ օրը երեքն էլ լաց եղան: Երկու օրվա տարբերությամբ հայրն էլ կալանավորվեց: Այս որոշումը կայացնողները երեկոյան տուն գնալիս իրենց երեխաներին հանգիստ սրտով կկարողանա՞ն սիրել: Երեխաների փոքրիկ ձեռքերին դիպչելիս դեմքերը չի՞ կարմրի: Արևի հետ միասին փորձում ենք հաղթահարել այս դժվարին օրերը: Հոգեբանների հետ խորհրդակցելով փորձում ենք բացատրել, որ որոշ ժամանակ մեզ հետ պետք է մնա», - լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Ջոշքուն Վայիչը՝ հավելելով, որ երեխան իրավիճակից շատ ազդված է և գրեթե չի խոսում:
Միևնույն ժամանակ, Ստամբուլի համշենցիների համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ասուլիս են կազմակերպել հաջակցություն Ջեմիլ և Նուրջան Աքսուների:
Համշենական առաջին «Գոռ» ամսագրի հիմնադիրներից, Ստամբուլում գործող համշենական «ՀԱՏԻԿ» միության անդամ, երաժիշտ Հիքմեթ Աքչիչեքը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ առանց ծնողների մնացած Արև Աքսուի լուսանկարը Թուրքիայում անարդարության դրսևորման ամենաայժմեական ու խոսուն պատկերն է:
«Եթե երես ունեք՝ վաղն այս նկարին նայելով պետք է ամաչեք, սա այն լուսանկարն է, որի համար պետք է պատասխան տաք», - ասել է Աքչիչեքը:
Հիշեցնենք, որ Աքսուները ձերբակալվել են համացանցում հակապետական հրապարակումներ անելու մեղադրանքով:
Ջեմիլ Աքսուն ժամանակին բանտարկված է եղել իր քաղաքական հայացքների պատճառով և բանտում անցկացրել է շուրջ 9 տարի:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44