Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Բարզանին Քրդստանի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունից հետո նշել է, որ Քրդստանը մեծ դավաճանություն է վերապրել Բաղդադի կողմից, ինչպես նաև քննադատել է ԱՄՆ-ին, որը միջամտություն ցույց չտվեց քրդական դիրքերի վրա իրաքյան բանակի և շիական «Հաշդի Շաբի» խմբավորման զինյալների գրոհի ժամանակ:
Ինչպես փոխանցում է diken.com.tr-ը, ըստ Բարզանիի՝ «Հաշդի Շաբի»-ն և իրաքյան բանակը քրդերի վրա հարձակվեցին հենց ամերիկյան զենքով:
«Նրանց աչքի առաջ և նրանց իսկ զենքով Իրաքի բանակն ու «Հաշդի Շաբի»-ն հարձակվեցին մեզ վրա, սակայն ԱՄՆ-ն ինչո՞ւ ձայն չհանեց: Այս հարցերը պետք է բարձրացվեն, քանի որ նրանց զենքով է մեր «փեշմերգան» նահատակվել», - հայտարարել է Բարզանին:
Քրդստանի ղեկավարը նշել է, որ հոկտեմբերի 16-ի Քիրքուքի վրա գրոհը Քրդստանի դեմ մեծ դավաճանություն էր Բաղդադի կողմից, «որը նախընտրեց հստակ կրոնական ուղղության հետևորդ դաշնակցի կողմն անցնել»:
«Եթե հանրաքվեն չլիներ էլ՝ հարձակվելու էին մեզ վրա: Նրանք չէին եկել Իրաքի սահմանադրությունը պաշտպանելու, նրանք եկել էին քրդերի կամքը կոտրելու, «Հաշդի Շաբի»-ի հարձակումները ստիպեցին մեզ պատերազմի մեջ ներքաշվել», - ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56