Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդո գյուղի դեպքերի հետ: jnews.ge-ին այս մասին ասել է իրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Պատասխանելով հարցին, թե Հայր Սուրբի պաշտոնից հեռացումը շատերը ուղիղ կապում են Գումբուրդոյի դեպքերի հետ, ինչքանո՞վ է դա ճիշտ, Տեր Վազգեն եպիսկոպոսն ասել է. «Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ»:
Նրա խոսքով, պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է՝ այլ աշխատանքի անցնելու և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, ուրիշ որևէ մի այլ բան չկա, հայր սուրբը շարունակելու է հոգևոր իր գործունեությունը. «Այո, գուցե և ավելի բարձր պաշտոնների հրավիրվի: Հիմա Հայր Սուրբը արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա և արդեն կերևա, այնպես որ շուտով այդ բոլոր հարցերին անդրադարձ կլինի, սա զուտ աշխատանքային պրոցես է և ոչ մի ժամանակի հետ կապ չունի»:
Հարցին, թե Հայր Բաբգէնին ով կփոխարինի առաջնորդի պաշտոնում, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասել է. «Առայժմ դեռ ոչ ոք, դեռ ինքս որպես առաջնորդ աշխատանքները կշարունակեմ մինչև որ տեսնենք հետագայում ինչ կլինի»:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55