Գյումրին հյուրընկալել է «Yerevan Jazz Fest»-ը: Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի նախաձեռնությամբ, տարվա ամենաջազային իրադարձությունը՝ «Yerevan Jazz Fest»-ն առաջին անգամ, խախտելով սահմանները, ջազային տրամադրություն պարգևեց նաև գյումրեցիներին:
«Ջազի հայկական ասոցիացիա»-ի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպվող միջազգային ջազ փառատոնն այս տարի իրականացվում է երրորդ անգամ: «Yerevan Jazz Fest»-2017-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր, Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
Թեև փառատոնի շրջանակներում մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան Գյումրիում ելույթ չունեցան, սակայն ջազային խենթ տրամադրությունն ապահովված էր՝ համերգին ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուստաստան), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Վազգեն Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը և այլք:
«Երբ Հայաստան եմ գալիս, տրամադրությունս անմիջապես ջազային է դառնում, անհնար է այստեղ այլ կերպ՝ ջազային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում: Շատ հիանալի ջազմեններ ունեք, ովքեր այսօր էլ հպարտությամբ այդ լավագույն ավանդույթների շարունակողներն են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է անվանի ռուս սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը:
Խոսելով հայկական ջազի ավանդույթների մասին, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը փաստեց՝ 15 տարիների ընթացքում կազմակերպվող ջազային փառատոնները միտված են դրան, վերջին 3 տարիների ընթացքում այդ փառատոներն անցկացվում են Ջազի հայկական ասոցիացիայի կողմից:
«Տարեցտարի լայնանում է ինչպես մասնակիցների աշխարհագրությունը, այնպես էլ որակը և կարծում եմ հաջորդ տարի շատ ավելի լավն է լինելու, քանի որ հաջորդ տարին լինելու է հոբելյանական՝ տոնելու ենք հայկական ջազի 80 ամյակը և կարծում եմ դա չի կարող սահմանափակվել միայն մի ջազ փառատոնով, այլ ողջ տարվա ընթացքում է լինելու»,-նշեց Լևոն Մալխասյանը: Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյան «Արմենպրես»-ին վստահեցրեց՝ փառատոնն այսուհետ մեկ օր, Երևանից բացի, կհյուրընկալի ևս մեկ քաղաք:
«Ուրախ եմ, որ Գյումրիում նմանատիպ հայտնի ջազմեններ են եկել ու բոլորը մեծ ոգևորությամբ ու մեծ ցանկությամբ ու խանդավառությամբ են Գյումրիում: Փառատոնի շրջանակներում ջազային հրավառությունը նաև Գյումրիում է»,-նշեց Կամո Մովսեսյանը՝ վստահություն հայտնելով, որ ջազային փառատոնները կնպաստեն հայկական ջազի տարածմանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02