Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ներկայիս համակարգի հիմքը դրվել է դեռևս 1990թ. մայիսին` «Արցախ» փրկարարական ջոկատի ստեղծմամբ: 1992թ. հոկտեմբերի 30-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ՝ «Արցախ» մարզային փրկարարական ծառայությունը վերակազմավորվել է «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության:
Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մասնավորապես ասաց.
- Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը` հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր և նպաստելով երկրի կայուն զարգացմանը: Անհրաժեշտ է լինելու խորացնել և ընդլայնել կապերը ՀՀ ԱԻ նախարարության և այլ կառույցների հետ: Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն իր խոսքում շեշտեց, որ ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին՝ ռազմական գործողությունները բարձր մակարդակով վարելու համար.
- Դրա համար մեր նպատակներն ու խնդիրներն են` աղետների գիտակցումը, աղետների ռիսկերի պետական կառավարման ուժեղացումը ռիսկի հաղթահարման համար, ներդրումները՝ ռիսկի նվազեցման, դիմակայունության, հզորացման նպատակով, աղետների պատրաստվածության ամրապնդումն արդյունավետ արձագանքման համար: Բոլորիս կոչ եմ անում հետևել այն սկզբունքին, որով որ մենք պետք է շարժվենք միասին: Դա է՝ անել ավելին, քան արված է:
Հանդիսավոր արարողության ընթացքում ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ նախագահի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել են շքանշաններով, պատվոգրերով և այլ պարգևներով:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56