ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով:
Մասնավորապես, Ս. Ավետիսյանը հայտնել է, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Վեդիի բաժնում պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ տվել՝ պահանջելով խոստովանական ցուցմունքներ տալ իր և գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` գողությունների կատարման մեջ մեղադրվող Ա. Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ 23.08.2017թ.-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ երկու անգամ անասնագողություն է կատարել, սակայն ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նաև այլ` իր կողմից չկատարված հանցագործություններ: Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ երբ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են հարցաքննության արձանագրությունը, կրկին ծեծի են ենթարկել իրեն և հարկադրել ստորագրել այն:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47