Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նախագիծը ներկայացնելով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։
Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ ծրագիրը միտված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, ինչի շնորհիվ ակնկալվում է ապահովել քաղաքի համաչափ և կայուն զարգացումը։ Ըստ այդմ, ծրագրում կարևորվել է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումն ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը:
Վահե Նիկոյանը նաև տեղեկացրել է, որ մինչ ավագանու քննարկմանը ներկայացնելը Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրն անցել է հանրային քննարկման փուլ, որից հետո դրական եզրակացության արժանացել Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կողմից:
Այնուհետև Վահե Նիկոյանը պատասխանել է ծրագրի հետ կապված ավագանու անդամների հարցերին, որոնց հաջորդած ելույթներից հետո Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը:
Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47