«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը» եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի «խոստովանությունը»․ նա օրենքի համար դոշ տված Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է․ «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե` չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»: Երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է:
Սույն էթնիկ-ազգագրական ավանդույթը լրիվ հունից հանել է Դավիթ Հարությունյանին։ «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- բացականչել է նա: «Հանգի՜ստ,- «խառնվել» է Վահրամ Բաղդասարյանը։- Էս ի՞նչ ձև եք խոսում պատգամավորի հետ»:
Մյուս ուշագրավ ելույթն ունեցել է Հայկ Բաբուխանյանը: Երբ Աշոտյանը ճառել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից, դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար, Բաբուխանյանը հայտարարել է՝ ինձ պետք չէ վիզա, մեր ժողովրդին էլ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55