Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112-ով»,-տեղեկացրին նախարարությունից՝ հավելելով, որ այս տարի շմոլ գազի թունավորումներից 7 զոհ ունենք (նախորդ տարվա այդ ժամանակահատվածում մահացության դեպք չի գրանցվել): «Այս տարի շմոլ գազից թունավորման արդյունքում տուժել է 613 մարդ, նախորդ տարվա 388-ի փոխարեն»,-տեղեկացրին նախարարությունից:
Շմոլ գազի թունավորումներից առաջատարն այս տարի Երեւանն է`127 դեպքով` նախկին 58-ի փոխարեն: «Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը (1 դեպք), նախորդ տարվա Տավուշի մարզի փոխարեն (0 դեպք)»,-նշեցին ԱԻՆ-ից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շմոլ գազից թունավորումները հիմնականում գրանցվում են անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով: «Մեր բնակիչները հաճախ լաթով փակում են օդատարերը, անջատում են անվտանգության համակարգը, ինչն էլ բերում է դժբախտ պատահարների»,-ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ անվտանգության համակարգն անջատելու կամ օդատարերը փակելու համար օրենքով տուգանքներ կամ տույժեր չեն նախատեսվում: «Ջեռուցման սեզոնին մեր մասնագետները անվտանգության նկատառումներից ելնելով ստուգումներ են իրականացնում մոտ 685 հազար բաժանորդի բնակարաններում»,-հավելեց Աշոտ Գրիգորյանը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47