«Հայաստանն իսկապես կրթական և մշակության մեծ ավանդույթներ ունի. այստեղ ևս, ինչպես Չինաստանում, կարևորում են կրթության դերը»,-ասել է Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հետ հանդիպմանը:
ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիին:
Չժու Ժույպին տեղեկացրել է, որ Հայաստան այցի ընթացքում չինական պատվիրակությունը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որի ընթացքում քննարկվել են երկու բուհերի համագործակցության ուղղությունները, ՀՊՄՀ-ում չինարենի՝ որպես մասնագիտության ներդրման նախապայմանները, համատեղ ծրագրեր ու պլաններ կազմելու վերաբերյալ մի շարք հարցեր:
«Օտար լեզվի իմացությունը շատ կարևոր է միջմշակութային հաղորդակցության առումով: Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտն ունի առաջատար մի շարք համալսարանների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ և արդյունքներ, ինչը նոր համագործակցության համար կարևոր պայման և լավ սկիզբ է: Հետևաբար, չինական կողմը հնարավորինս կաջակցի Մանկավարժական համալսարանին` կյանքի կոչել այս ծրագիրը: Եվ եթե այդ բուհում չինարենը ներդրվի որպես մասնագիտություն, ապա երկու երկրների համար էլ այն մեծ կարևորություն կունենա»,-նշել է Չժու Ժույպին:
Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության և գիտության ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը:
«Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք ընդհանրություններ. երկուստեք մեծ է հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Առհասարակ, կրթությունը լավագույն ներդրումն է: Բացի այդ, մեր երկրում չինարեն լեզվի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա, հետևաբար ակնկալում ենք չինական կողմի աջակցությունը` չինարեն լեզվի ուսուցիչների պատրաստման գործում»,-նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ, եվրոպական կրթական համակարգի մաս է:
«Մեր դռները միշտ բաց են աշխարհի առջև. միջպետական համաձայնագրերի շրջանակում մեր երկու երկրների ուսանողները ստանում են համապատասխան կրթություն, որն էլ իր հերթին նպաստում է երկկողմանի համագործացության խորացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության այլ հարցեր:
«Որպես երկու հնագույն ժողովուրդներ` մենք ունենք ընդհանրություններ. երկուստեք մեծ է հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Առհասարակ, կրթությունը լավագույն ներդրումն է: Բացի այդ, մեր երկրում չինարեն լեզվի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա, հետևաբար ակնկալում ենք չինական կողմի աջակցությունը` չինարեն լեզվի ուսուցիչների պատրաստման գործում»,-նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես Բոլոնիայի գործընթացի անդամ, եվրոպական կրթական համակարգի մաս է:
«Մեր դռները միշտ բաց են աշխարհի առջև. միջպետական համաձայնագրերի շրջանակում մեր երկու երկրների ուսանողները ստանում են համապատասխան կրթություն, որն էլ իր հերթին նպաստում է երկկողմանի համագործացության խորացմանը»,-նշել է Վահրամ Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56