ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում կարևոր է նաև դեսպանի դերը, ով կամուրջ է հանդիսանում երկու պետությունների միջև», - նշել է նախարարը:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը: Այս ուղղություններով ֆրանսիական կողմի փորձին ծանոթացնելու նպատակով դեսպան Լաքոտը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմամբ զբաղվող ֆրանսիական մի քանի ընկերությունների տվյալներ:
Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` նախարարը նշել է, որ ներկայումս ծրագրեր են իրականացվում օրգանական գյուղատնտեսության հետագա խթանման համար, և Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի և չրերի տեսականիով:
Դեսպանը տեղեկացրել է նաև, որ գինեգործության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք գինու միջազգային կոնֆերանսին մասնակցելու են նաև ֆրանսիացի փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47