Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հ. 26 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգված նախակրթարանն իր դռներն է բացել ավելի քան 110 փոքրիկների առջև:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մանկապարտեզի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տնօրեն Նադեժդա Բաղրամյանին:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին:
Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար` ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական:
Հարկ է նշել, որ ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախն ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03