Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալի մեծացումը պայմանավորված չէ ռուսական շուկա որոշ թուրքական ապրանքների մուտքի արգելանքով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են` ռուսական շուկայում արգելված թուրքական լոլիկները շուկա են մտնում Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի միջոցով, այնինչ՝ ՌԴ-ն թուրքական լոլիկի ներկրման արգելք է կիրառում 2016թ.-ի հունվարի 1-ից:
Ավելի վաղ «Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից բանջարեղենի՝ հատկապես լոլիկի ներմուծման հարցում:
«Արգելված բանջարեղենի հնարավոր ներկրումը բացառելու համար Ռոսսելխոզնադզորը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին մակնշման անհրաժեշտության մասին, որը պետք է ունենա յուրաքանչյուր փաթեթ: Այն պետք է պարունակի տեղեկատվություն արտադրության հստակ հասցեի վերաբերյալ: Եթե նման տեղեկությունները բացակայեն, ապա խմբաքանակը կալանքի տակ կվերցվի` մինչև արտադրության վայրի բացահայտումը»,-ասել էին Ռոսսելխոզնադզորից:
Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանից ռուսական շուկա արտահանումների ավելացումը պայմանավորվա՞ծ է այս խնդրով: Փոխվարչապետը պատասխանեց, թե չի կարծում, որ նման ընդլայնված երևույթ կա: «Եթե անգամ մեկ կամ երկու ապրանք լինի, դրանք ֆոն չեն ստեղծում»,- ասաց Գաբրիելյանը:
Հարցին՝ ինչո՞ւ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումները բացի Ռուսաստանից չեն ավելանում, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ռուսական շուկան ավելի մեծ է, հեշտ շուկա է մեզ համար, բայց եթե նայեք ԵԱՏՄ անդամ մյուս շուկաները, այնպես չէ, որ Հայաստանից արտահանումներ չեն արվում: Բելառուսի 10 միլիոնանոց ու Ռուսաստանի 150 միլիոնանոց շուկաներ չի կարելի նույն քանակությամբ ապրանքներ արտահանել»:
Գաբրիելյանն ասաց, որ ԵԱՏՄ բոլոր շուկաներն են հետաքրքրված Հայաստանից արտահանված ապրանքներով:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագրի մասին, անդրադառնալով մասնավորապես այն տեսակետներին, որ Ռուսաստանը թույլ չի տա ստորագրել այդ փաստաթուղթը, Վաչե Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Մի հնարեք խնդիրներ, որոնք չկան: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ նախաստորագրված փաստաթուղթը չստորագրվի»:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45