ARM | RUS |

Արմեն Ջիգարխանյանը կփորձի ետ բերել ունեցվածքը. «ՀԺ»

02.11.17 | 09:51

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկահարույց ամուսնալուծությունն է:

Կողմերն անդադար մեղադրանքներ են հնչում իրար հասցեին: Վիտալինան ու նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը վստահեցնում են, որ Ջիգարխանյանի որոշումների վրա ազդում են նրա ընկերները: Իր հերթին Ջիգարխանյանը հայտնում է, որ կինը գողացել է թատրոնի փողերը եւ խլել է իր ունեցվածքը: Այժմ օրենքով արտիստն իրավունքներ չունի իր տների վրա, քանի որ փաստաթղթերով դրանք կնոջ անունով են:

Ամենաթարմ տեղեկություններից մեկը, որ ռուսական ԶԼՄ-ները տարածել են, այն է, որ դերասանը ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ փորձել է իր ու կնոջ բնակարան մտնել, եւ նրանց ուրիշի անձնական տարածք ներխուժելու համար ձերբակալել են: Ավելի ուշ Սողոմոնյանը հերքել է լուրերը՝ նշելով, որ ինքն անգամ այդտեղ չի եղել, Ջիգարխանյանի հետ այդ պահին հեռախոսային կապի մեջ է եղել: «Հայկական ժամանակ»-ն այս աղմուկի շուրջ զրուցել է դերասանի ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ, որի մի շարք բիզնեսների թվում է Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

– Պարոն Սողոմոնյան, Արմեն Ջիգարխանյանի հետ կապված՝ համացանցում տարածված վերջին տեղեկությունն այն է, որ փորձել է մտնել Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող իր ու Վիտալինայի բնակարան անձնական իրեր վերցնելու համար: Նրա հետ եղել եք Դուք: Վիտալինայի ներկայացուցիչը ոստիկանություն է կանչել, եւ ձեզ՝ երկուսիդ, ձերբակալել են:

– Դա լրիվ սուտ է: Նման բան չի եղել: Ես չեմ հասկանում՝ ինչու են նման բաներ տարածում: Հոգնել եմ արդեն: Իհարկե, նման բան չի եղել: Ջիգարխանյանն այնտեղ գրանցված է (չնայած այդ աղջիկը բնակարանը գողացել է, հիմա գործ ենք բացում այդ հարցով), եւ եթե ուզենա, կարող է մտնել այդ բնակարան, ոչ մի հարց չկա: Ջիգարխանյանը մոտեցել, տեսել է, որ փականները փոխել են, զանգեց ինձ ասաց՝ ի՞նչ անենք, որովհետեւ իր փաստաթղթերը մինչեւ այսօր չկան, եւ մենք ուզում էինք տեսնել՝ գուցե այդ բնակարանում են: Զանգեց ինձ, ասաց՝ տունը փակ է, իջավ ներքեւ, տեղի աշխատողներին հարցրեց, ասաց՝ կարո՞ղ եմ ինչ-որ կերպ մտնել: Նրանք ասացին՝ մենք Ձեզ շատ ենք հարգում, սակայն չենք կարող այդ հարցում օգնել, ու նա գնաց թատրոն: Ամեն մի բանից փորձում են սենսացիա սարքել: Լրիվ սուտ է:

– Արմեն Ջիգարխանյանին նոր փաստաթղթեր չե՞ն տվել:

– Նա նոր անձնագիր է ստացել: Հիմա նրա ձեռքին միայն ներքին անձնագիր կա, բայց նա կուզենար Ամանորին գնալ՝ մի փոքր հանգստանալու ու բուժվելու, բայց երեւում է՝ պետք է նոր միջազգային անձնագիր հանենք, որովհետեւ բոլոր փաստաթղթերը չկան, ու նա (Վիտալինան,- խմբ.) էլ արդեն, երեւի, փախած է, չգիտեմ՝ ե՞տ կստանանք փաստաթղթերը, թե՝ ո՛չ, երեւի նոր անձնագրեր պետք լինեն:

– Վիտալինան ծնողների հետ գնացել է երկրից: Գիտե՞ք, թե ինչու:

– Այսօրվա օրով նրա վրա 2 գործ բացված է, 2-ն էլ ընթացքի մեջ են: Ես կարծում եմ՝ մինչեւ շաբաթվա վերջ 2 քրեական գործ էլ կբացվի, որովհետեւ նա խարդախ է: Ափսոս, որ մենք դա ուշ հասկացանք, բայց դա արդեն մեր հարցերը չեն, նրա հետ արդեն պետությունն է աշխատում, որովհետեւ նա թատրոնի տնօրենն էր, այդտեղ ահագին գումար է կորել, ու դա արդեն մեր հարցերը չեն: Պարզ է՝ նա նախօրոք փախավ Ուկրաինա: Ուկրաինայի քաղաքացի է: Ես կարծում եմ, որ դա է պատճառը:

– Քրեական գործերն ի՞նչ առիթով են հարուցվել:

– Ես, ճիշտն ասած, իրավունք չունեմ հիմա ասելու, որովհետեւ հիմա ստուգումներ են ընթանում: Հարուցված գործերից մեկն այն առիթով է, որ նա գողացել է Ջիգարխանյանի փաստաթղթերը՝ այդ թվում անձնագիրը, մյուսը, որ առանց Ջիգարխանյանի համաձայնության աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է դրել ու մի քանի տարի հետեւել է նրան:

– Փաստաթղթերը Վիտալինան ինչու՞ է վերցրել, որպեսզի Ջիգարխանյանը չկարողանա՞ ապահարզանի համար դիմել: Նման մեկնաբանություն էլ կար համացանցում:

– Երեւի: Ճիշտն ասած, այնպիսի խարդախ մարդ է, դժվար բոլոր քայլերը հաշվարկած չլիներ: Մենք դրա վրա այդքան ուշադրություն չենք դարձնում: Արմեն Բորիսովիչն իր ճանապարհով գնում է, բայց այն, որ այդ հարցը շատ են շոշափում, նրան խանգարում է: Այդ պատճառով խնդրեց, որ, եթե հնարավոր է, իրեն հանգիստ թողնեն: Եվ հետո իրավասու մարմինները, կարծում եմ, այս 1 շաբաթում ինֆորմացիան ցույց կտան, որովհետեւ իրոք խարդախության մասին է խոսքը:

– Ձեր ու Ձեր ընկերների մասին Վիտալինայի կողմն ասում է, որ թատրոնի միջոցով գումար եք լվացել:

– Լրիվ ոչ կոմպետենտ մարդիկ են, որովհետեւ թատրոնը 100%-անոց պետական կազմակերպություն է: Մինչեւ այսօր ֆինանսական տնօրենը, գլխավոր հաշվապահը առաջվա տնօրենի (Վիտալինայի,- խմբ. ) մարդիկ են: Մենք Արմեն Բորիսովիչի հետ նոյեմբերի 3-ին գնալու ենք մշակույթի դեպարտամենտ, որպեսզի այդ մարդկանց ազատենք աշխատանքից: Ես որպես բիզնեսմեն այդ թատրոնի հետ ո՛չ գործեր ունեմ, ո՛չ պլանավորում եմ: Դա պետական կազմակերպություն է: Միակ բանը, որ կարող եմ անել ու հաստատ անելու եմ, դառնալ այդ թատրոնի հովանավոր, ինչպես ժամանակին եղել է, ու օգնեմ Արմեն Բորսովիչին, որ այդ գործերը շուտ ավարտվեն, ու նա կարողանա հանգիստ աշխատել: Մնացածը նույնիսկ իմաստ չունի շոշափելու, որովհետեւ նրանց… (ծիծաղում է) նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ասեմ, նրանց անառողջ երեւակայությունն է:

– Սկանդալը ծագեց հենց այն ժամանակ, երբ տեղեկություն տարածեցին, թե նրան առեւանգել են: Ինչո՞ւ նման բան արեցին: Այդ պահին հասկացել էին, որ արդեն բացահայտվա՞ծ են:

– Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել, բացի դրանից, ես եկա հիվանդանոց, Վիտալինան այնտեղ նստած էր: Արմեն Բորիսովիչը գնաց ընկերոջ տուն, իսկ ես նրա հետ կես ժամ խոսում էի՝ ի՞նչ է պատահել, բացատրիր՝ ինչ է պատահել, իսկ առավոտյան նա գնաց հաղորդում ներկայացրեց ոստիկանություն: Նա ուղղակի հասկացավ, որ Արմեն Բորիսովիչը լուրջ է տրամադրված, հասկացել է, որ իր կողքին խարդախ է եղել, ու փորձեց ինչ-որ ձեւերով խաբել հանրությանը: Ճիշտն ասած, այսօր Արմեն Բորիսովիչը ինձ շատ է խանգարում նրանով, որ չի ուզում այս հարցի շուրջը շատ խոսել, ուզում է միայն իր գործով զբաղվել, այն գործով, որում պրոֆեսիոնալ է: Պլանավորում է մյուս տարի բեմադրել «Քաջ Նազարը», ու հուսով եմ, որ կօգնենք ու կկարողանանք իրականացնել: Դա է նրա գործը:

– Վիտալինան շփվե՞լ է Արմեն Ջիգարխանյանի հետ: Հայտարարում է, որ իրեն թույլ չեն տվել:

– Նա շփվել է, ուղղակի Արմեն Բորիսովիչը չէր ցանկանում նրա հետ շփվել: Երբ Վիտալինան եկավ հիվանդանոց, հիվանդանոցը նրան թույլ չտվեց, քանի որ 18:00-ից հետո էր եկել, իսկ այնտեղ մինչեւ 18:00-ն է թույլատրվում անցնել: Բացի դրանից՝ Արմեն Բորիսովիչն անձամբ խնդրել է գլխավոր բժշկին, որ այդ մարդկանց չթողնեն, որովհետեւ իրեն բուժում է պետք, ոչ թե նյարդայնանալ: Ոչ մի սենսացիա չկար: Ուղղակի այնպես ստացվեց, որ մարդը խարդախ է: Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում պաշտոնական տեղեկություներ կլինեն:

– Ջիգարխանյանը կարո՞ղ է օրենքի շրջանակներում վերադարձնել այն, ինչ հիմա փաստաթղթերով երիտասարդ կնոջ անունով է:

– Հենց հիմա, ցավոք սրտի, չի կարող, որովհետեւ նա ամեն ինչ շատ ճիշտ ձեւով այնպես է արել, որ Ջիգարխանյանը հիմա նույնիսկ 1 մ2-ի իրավունք չունի, բայց փաստաբանները, որոնք աշխատում են հարուցված գործերի վրա, ասում են, որ շանսերը շատ մեծ են, որ այդ ամենը մենք հետ կբերենք, որովհետեւ խախտումները շատ են: Ուղղակի ժամանակ է պետք: Հուսով եմ՝ այդ հարցերը կլուծվեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01